ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային, որը 38 տարեկանում սրտային անբավարարության հետևանքով մահացել է մոսկովյան կլինիկաներից մեկում։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին բոլորի համար անսպասելի կյանքից հեռացավ ռուս հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան։
Հայրը՝ երաժիշտ Վիկտոր Նաչալովը, պատմել է, որ դստեր մոտ ուժեղ աբսցես է սկսվել (օջախային թարախային բորբոքում), իսկ վիրահատությունից հետո՝ արյան վարակում, ինչն էլ հանգեցրել է մահվան։