Ես պատարագ մատուցելուց կորոշեմ՝ զեղչել կաթողիկոսի անունը, թե ոչ. Այգեշատի եկեղեցու քահանա տեր Մաշտոց
Մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի եկեղեցում պատարագ մատուցելու, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է տվյալ եկեղեցու քաղհանա տեր Մաշտոց Ստեփանյանը։
«Ես էլ կարող եմ մատուցել, ի՞նչ խնդիր կա»,–ասել է նա։
Դիտարկմանը՝ մարդիկ ուզում են իմանալ՝ պատարագի ժամանակ զեղչվելո՞ւ է կաթողիկոսի անունը, թե ոչ, որպեսզի որոշեն՝ գալ, թե չգալ, նա արձագանքել է. «Ովքեր ուզում են, թող գան, ովքեր չեն ուզում... եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են, ոչ մի արգելք չկա, ովքեր չեն ուզում, Աստված իրենց հետ։
Ես պատարագ մատուցելուց կորոշեմ՝ զեղչել, թե ոչ։ Դուք ժամանակից առաջ մի անցեք։ Ես ոչ մեկին չեմ միացել, ես ունեմ իմ անձնական կարծիքները»։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գեւորգ եկեղեցում կմասնակցի սուրբ եւ անմահ պատարագի
Նմանատիպ հոդվածներ
Վահան Կոստանյանը պատասխանել է Ադրբեջանի դժգոհությանը
ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցու...
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թե...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...