Աշխատանքի է տեղավորվել 10072 աշխատանք փնտրող

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ.


2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար մարդ։


Տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 40.2 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:


Տարածքային կենտրոնները համագործակցել են 18.1 հազ. գործատուների հետ, որոնցից հավաքագրվել է 8466 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 813-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:


Աշխատանքի է տեղավորվել 10072 աշխատանք փնտրող (6045-ը՝ կին, 2072-ը՝ երիտասարդ, 94-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որոնցից 4123-ը՝ ուղեգրերի միջոցով:

Քաղաքականություն