Ես Կուպյանսկում եմ, որը ռուսները գրավել էին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պաշտպանության ուժերի հաջող գործողությունից հետո այցելել է Կուպյանսկ։ APA-ի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակել է տեսանյութ, որը նկարահանված է Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտ։
«Ռուսները շատ են խոսում Կուպյանսկի մասին, մենք տեսնում ենք արդյունքները։ Ես շնորհակալություն եմ հայտնում այստեղ կռված յուրաքանչյուր ստորաբաժանմանը, բոլոր նրանց, ովքեր ոչնչացրել են օկուպանտներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ ճակատում արդյունքների հասնելը Ուկրաինայի համար չափազանց կարևոր է դիվանագիտական գործընթացում արդյունքների ապահովման տեսանկյունից։
Հաղորդվում է, որ նախագահ Զելենսկին գտնվել է ռուսական դիրքերից 1.15 կմ, իսկ «մոխրագույն գոտուց»՝ 500 մետր հեռավորության վրա։
Հավելենք՝ նոյեմբերի 20-ին Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուպյանսկի գրավման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքում դասերը կլինեն հեռավար․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն տեսաուղերձով անդրադարձել է սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճ...
Սա այն սարսափելի ապագան էր, որ կերտել էին մեր երեխաների համար․ Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներառված են...
Ֆիզիկական անձինք սպառել են էլեկտրոմոբիլի ներմուծման իրենց քվոտան. ինչ որոշում է կայացվել
2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց,...
18 ամսյա զինվորական ծառայություն՝ ում է վերաբերում փոփոխությունը․ ՊՆ նախարար
2025 թվականից ձմեռային զորակոչի շրջանակներում Զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Այս մասին Ա...