UFC-ի մարտիկ Ջասթին Գեյջին արձագանքել է Արման Ծառուկյանի առաջարկին
UFC-ի մարտիկ Ջասթին Գեյջին պատասխանել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի առաջարկին։ Ավելի վաղ հայ մարտիկը նշել էր, որ պատրաստ է օգնել ամերիկացի մարտիկին բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ մենամարտի նախապատրաստական փուլի ընթացքում։
«Կարծում եմ՝ դա ավելի շատ Փեդիին հակազդել փորձելու քայլ էր, քան՝ ինձ օգնելու։ Ես չեմ պատրաստվում արմատապես փոխել իմ մարզումային ծրագիրն այս մենամարտին պատրաստվելիս։ Ես վստահում եմ իմ թիմին։ Կարող եմ հրավիրել մարզումային մրցակիցների, բայց չեմ պատրաստվում ներգրավել մարդկանց, որոնց դեմ գուցե ապագայում պետք լինի մենամարտել։ Ծառուկյանը հիանալի սպարինգ-մրցակից կլիներ, բայց վերջիվերջո կարող է պատահել, որ մենք հանդիպենք օկտագոնում։ Այնպես որ կարծում եմ՝ դա այնքան էլ խելամիտ չի լինի»,- ասել է Ջասթին Գեյջին Submission Radio-ի հետ հարցազրույցում։
Հավելենք՝ Ջասթին Գեյջին ու Փեդի Փիմբլեթը UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտեն հունվարի 25-ին Լաս Վեգասում։ Ավելի վաղ գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել էր, որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով։ Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում հայ մարտիկը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
Նմանատիպ հոդվածներ
Սպերցյանը գերազանցում է մեր առաջնության մակարդակը․ Գասիլին
«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Գասիլինը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյ...
Ես կանցնեմ բռնցքամարտի և կզարմացնեմ շատերին․ Իլիա Թոփուրիան
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ կցանկանար իր ուժերը փորձել բռնցքամարտում։ 28-ամյ...
Մախաչևը՝ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է թեթև քաշային կարգում ստեղծված իրավիճակը, որտեղ ժամանա...
Մոսկվայում կայացել է Ծառուկյան–Բուդուլաև հայացքների մենամարտը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ACBJJ 20-ի գրեփլինգի մրցաշարի մեկնարկից առաջ անցկացվել է UFC-ի թեթև քաշային կ...