էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում․ ՔՊ պատգամավորը՝ Թաթոյանին
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի Մարտունիում հնչեցրած մտքերին:
Վերջինս ասել է, թե մարտունեցիները ստիպված են արտագաղթել՝ լինելով «հողին կպած ու աշխատասեր» մարդիկ:
«Այն, որ մարտունեցիք հողին կպած ու աշխատասեր մարդիկ են, գիտեն բոլորը, բայց այն, որ արտագաղթից խոսում է Թաթոյանը, նորություն է»,- նկատել է Ղազարյանն ու հավելել, որ վերջինս, հավանաբար, հիշողության կորուստ ունի:
Պատգամավորի խոսքով՝ 2008-2018 թվականների ընթացքում Հայաստանից հեռացել է 300 հազար մարդ, որոնց մի մասն էլ մարտունեցիներն են եղել:
«Բա էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում, ժողովո՛ւրդ, թե՞ Սերժ Սարգսյանը թևեր չէր տվել»,- եզրափակել է Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքում դասերը կլինեն հեռավար․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն տեսաուղերձով անդրադարձել է սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճ...
Սա այն սարսափելի ապագան էր, որ կերտել էին մեր երեխաների համար․ Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներառված են...
Ֆիզիկական անձինք սպառել են էլեկտրոմոբիլի ներմուծման իրենց քվոտան. ինչ որոշում է կայացվել
2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց,...
18 ամսյա զինվորական ծառայություն՝ ում է վերաբերում փոփոխությունը․ ՊՆ նախարար
2025 թվականից ձմեռային զորակոչի շրջանակներում Զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Այս մասին Ա...