Ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել անչափահասի տարբեր մասերին․ գործն ուղարկվել է դատախազին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 31-ին Է.Հ.-ի և Ա․Կ․-ի միջև դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո Է․Հ․-ի հայրը որոշել է արարքի համար պատժել Ա․Կ․-ին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ.-ի հայրը՝ Ա.Հ.-ն երկու անձի հետ այցելել է Ա․Կ․-ի բնակարան, որտեղ վերջիններս լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա․Կ․-ի մարմնի տարբեր մասերին և հայհոյանքներ հնչեցրել։
Այնուհետև, հետագայում իրենց գործողությունները որպես հանգիստ խոսակցություն ներկայացնելու նպատակով՝ Ա․Հ․-ն նաև դաստիարակչական բնույթի խոսակցություն է ունեցել Ա․Կ․-ի հետ, որի ընթացքում պարտադրել է նրան՝ ներողություն խնդրել Է․Հ․-ից:
Վերոգրյալ գործողությունների հետևանքով, Ա.Կ.-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:
Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), իսկ մեկ անձի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Շանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը․ մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մանուշակյան-Չալյանը գրառում է արել՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկար, որտեղ երևում է, թե կեն...
Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշ...
Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պո...
Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվեց
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է «Շերեմետևոյից» SU1864 չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի...