Հասարակություն
Փաշինյանին սպասարկող զրահապատ Mercedes S-Class-ը, ասում են, խնդիրներ ունի. Հրապարակ
Նիկոլ Փաշինյանին սպասարկող զրահապատ Mercedes S-Class-ը, ասում են, խնդիրներ ունի շարժիչի հետ։ Ժողովրդական լեզվով ասած՝ «շարժիչը յուղ է վառում», գրում է Hraparak. am-ը ։ Վարչապետին առաջարկել են, որ նոր…
Նիկոլ Փաշինյանին սպասարկող զրահապատ Mercedes S-Class-ը, ասում են, խնդիրներ ունի շարժիչի հետ։ Ժողովրդական լեզվով ասած՝ «շարժիչը յուղ է վառում», գրում է Hraparak. am-ը ։
Վարչապետին առաջարկել են, որ նոր մեքենա գնի իր համար, սակայն Փաշինյանը հրաժարվել է՝ ասելով, որ պետք չէ մեքենայի վրա ավելորդ փող ծախսել։ Դրա համար էլ նա հաճախ, հատկապես մարզային այցելությունների ժամանակ, երբ ստիպված է անցնել քարուքանդ ու անբարեկարգ ճանապարհներով, սկսել է օգտվել վարչապետին սպասարկող մեկ այլ մեքենայից՝ BMW X5-ից, որն արտաճանապարհային մոդել է։ Ասում են՝ այս մեքենան էլ մի լավ վիճակում չէ, բավականին հին է։ Կառավարությունից մեքենայի խնդիրների մասին որեւէ մեկնաբանություն չտվեցին, նաեւ չասացին՝ BMW X5-ը զրահապա՞տ է, թե՞ ոչ։ Թեպետ մենք տեղեկացանք, որ սա զրահապատ է։
Լրատվամիջոցը նկատում է, որ զրահապատ մեքենաների դեպքում հաճախ է շարժիչի հետ խնդիր առաջանում, քանզի զրահապատվելուց հետո մեքենայի քաշը նկատելիորեն ավելանում է, ինչը մեծացնում է շարժիչի ծանրաբեռնվածությունը՝ դրանից բխող բացասական հետեւանքներով։
ՙՓաշինյանին սպասարկում է այն նույն զրահապատ Mercedes-ը, որը սպասարկում էր Սերժ Սարգսյանին։ Կառավարությունից ասացին, որ Սերժ Սարգսյանին այժմ պետությունից հատկացվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա՝ 154 LL 50 պետհամարանիշով։ Վերջինս, սակայն, որքանով հասցրել ենք նկատել, Փաշինյանի նման օգտվում է Mercedes S-Class-ից, ոչ թե կառավարության հատկացրած Toyota Camry-իցՙ,- գրում է Hraparak-ը:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում. 6-ամսական երեխայի ծնողները պաշարել են հիվանդանոցը. Շամշյան
Արդեն մի քանի օրն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիե...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...