Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը կտրվի ռուսներին. ՀԺ
Gohar Vardanyan
936 դիտում
Գյումրիում «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը քայքայվել է: «Հայկական Ժամանակ»-ը նկատում է, որ շինությունը վերականգնելու ծրագրեր Մշակույթի նախարարությունում եղել են, սակայն բոլորն էլ մնացել են թղթի վրա:
«Այն, որ շենքում քարաթափումներ են, բնական է, քանի որ եթե շենքը չի օգտագործվում, ապա ավերակի է վերածվում: Հուշարձանի պահպանման լավագույն տարբերակը օգտագործման հանձնելն է: Ես մի քանի անգամ այցելել եմ շենք վերջին ամիսների ընթացքում եւ ասեմ, որ հնարավոր է այն վերականգնել: Ուղղակի փայտից պատշգամբը փտել է արդեն, եւ պոկվում է: Մենք ունենք շատ փոքր բյուջե, ընդամենը 250 մլն դրամ, որը նախատեսված է ամբողջ հուշարձանների համար, իսկ մենք ունենք մոտ 25.000 հուշարձան: Գումարը շատ քիչ է, եթե պատկերացնենք, որ էս շենքի վերականգնման համար 1 մլն եվրո է պետք, իսկ մենք դրա կեսն ունենք ամբողջ հուշարձանների համար: Փորձում ենք գումարն անհետաձգելի հուշարձանների վրա ծախսել, այսինքն այն հուշարձանների, որոնք եթե չվերականգնենք, կոչնչանան: Միայն բալկոնը վերականգնելու առաջարկ կար, բայց մեկ տարի հետո նույն պատմությունը կլինի, այսինքն պետք է հիմնական լուծում տրվի խնդրին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:Փոխնախարարը նաեւ տեղյակ պահեց, որ շենքի հետագա ճակատագիրն ուղղակիորեն կապված է ռուսների հետ:
«2017 թվականին նախագիծ ներկայացվեց նախարարության կողմից եւ ռուսական կողմը վերականգնելու ցանկություն հայտնեց, հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով եւ այն ժամանակ որոշում կայացվեց, որ հայ-ռուսական թանգարան կառուցվի: 2018 թվականին էդպիսի քննարկումներ եղան, որոնց ես էլ եմ մասնակցել, բայց այսպես ասած՝ հստակ որոշում չեղավ, թե երբ են սկսվելու կառուցապատման աշխատանքները, բացի այդ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերականգնել կառույցը եւ շահագործել, ուղղակի էստեղ քանի որ մենք պետք է ներկայացնենք ծրագիր եւ ռուսական կողմն է ուշադրության արժանացրել, սպասում ենք ռուսական կողմի պատասխանին: Եթե հասկանանք, որ ռուսական կողմը դեռ ցանկություն ունի այն վերականգնելու, նոր մասնավոր ներդրողներին կկարողանանք պատասխանել»:
Մանրամասներըՙ Armtimes. com-ում:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,626
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
769
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
872
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
195
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
251