Արարատ Միրզոյանը,Արթուր Վանեցյանը ու Զոհրաբ Մնացականյանն էլ են մեկնել Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կմասնակցի մարտի 12-ին, Արցախում հրավիրված Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստին որպես հրավիրյալ։ Այս մասին ասաց ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը։
Նշենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ ոստիկանության պետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու Արցախում՝ մարտի 12-ին: Այդ առիթով արդեն Արցախ են մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: