Ով է որոշել, որ Ալեքսանդր Սարգսյանը պետք է 30 մլն դոլար նվիրաբերի ու հանգիստը վայելի Իսպանիայում. Բաբաջանյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ով է որոշել, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետք է պետությանը 30 մլն դոլար նվիրաբերի ու իր հանգիստն այս օրերին վայելի Իսպանիայում։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ դեպք, երբ որեւէ մեկը գումար է վճարել ու ազատվել պատասխանատվությունից: Որեւէ անձ, ում մեղավորությունը կապացուցվի, պատասխանատվությունից չի խուսափի: Կուլիսային գործարքները բացառվում են: Չկա երկիր, որտեղ նախաքննությունը հրապարակային է: Դատաքննությունն է հրապարակային: Օրենքը նախատեսում է, որ պատճառված վնասի փոխհատուցման դեպքում քրեական գործը կարճվում է»:

Պատահարներ