Հասարակություն
Մարությանի նյարդերը տեղի են տալիս. հրահանգվել է միջադեպերի մասին լռել. Իրավունք
Վերջերս մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շաբաթներ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ցանկանում է հրաժարական ներկայացնել…
Վերջերս մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շաբաթներ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն վարչապետը նրան հորդորել է այդ քայլին չգնալ և գոնե երկու ամիս ևս պաշտոնավարել:
Սակայն իրավիճակը քաղաքային իշխանությունում հունից դուրս է գալիս, իսկ Հ. Մարությանի նյարդերը տեղի են տալիս: Ավելին՝ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ նախորդ շաբաթ հերթական միջադեպն է տեղի ունեցել քաղաքապետարանում:
Վթարային շենքի բնակիչներից մեկը դանակով մտել է քաղաքապետարան և պահանջներ ներկայացրել: Բնակչին հաջողվել է հեռացնել քաղաքապետարանից, բայց այս մասին հրահանգվել է լռել, որպեսզի հերթական մեծ աղմուկը չբարձրանա:
Տպավորությունն այնպիսին է, որ եթե տարբերակ լիներ Խորենացի 13 հասցեում գտնվող հին երևանյան կոլորիտային շենք հանդիսացող նախկին Լուսավորության նախարարության շենքն էլ ինչ-որ ձևով ծածկել, որպեսզի չերևա, որ քանդել են, սա էլ կկոծկեր քաղաքապետարանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
2017 թվականին ԵՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018 թվականին՝ 65 հազ...
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Մարտի 4–ին ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիրի» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս մասին NEWS....