Հասարակություն
Ազգային ժողովը «ներեց» զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձանց
Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը զինվորական…
Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը զինվորական ծառայությունից խուսափած 27 տարեկան երիտասարդներին ազատում է քրեական հետապնդումից համապատասխան տուգանք վճարելու դեպքում։
Օրենքում փոփոխությունները հնարավորություն կտան քաղաքացիներին, որոնք 2018թ.–ին և մինչև 2019թ.–ի մարտի 1–ը դարձել են 27 տարեկան, վերադառնալ Հայաստան, համապատասխան գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Գործող օրենքը վերաբերում էր նրանց, ովքեր մինչև 2018թ–ը դարձել են 27 տարեկան։
«Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սպասում են այս օրինագծի ընդունմանը, ուստի մենք նախաձեռնել ենք դրա քննարկումը։ Այն կվերաբերի մոտ 2 հազար հոգու», – նախօրեին նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր օրինագծի հեղինակներից մեկը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նշենք, որ փետրվարի վերջին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ներկա պահին 27-35 տարեկան 3225 զինապարտ է հետախուզվում։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
2017 թվականին ԵՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018 թվականին՝ 65 հազ...
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Մարտի 4–ին ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիրի» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս մասին NEWS....