Այլ
Մառախուղ, մերկասառույց․ Փակ ճանապարհներ կան․ ԹԱՐՄԱՑՎԱԾ
Gohar Vardanyan
166 դիտում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատավածը (կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա) փակ են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիաի տարածաշրջանների միջհամայքային ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-ին, «Սպիտակի» ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատավածում բուք է:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 1-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Gohar Vardanyan
1 րոպե
347
Իրավիճակը` Լարսում
Gohar Vardanyan
297
Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին
Gohar Vardanyan
283
Բելառուսը չի եղել և չի լինի Ռուսաստանի մակաբույծը․ Լուկաշենկո
Gohar Vardanyan
210
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
344
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
589
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
961
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
235