Այլ
5 մարզերում ձյան տեղումներ են. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Gohar Vardanyan
1 րոպե
167 դիտում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և «Մեղրու սար» կոչվող հատվածը (բուք է):
Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար:
Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:
Երևան-Սևան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում առատ ձյան հետևանքով մեքենաներ են վնասվել
Gohar Vardanyan
1 րոպե
661
Գագիկ Սուրենյանը թունդ ձմեռային ֆոնի վրա օր է կանխատեսում
Gohar Vardanyan
543
Տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
495
31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ավտոտեխսպասարկման կետերից մեկի հորում
Gohar Vardanyan
382
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
344
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
589
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
962
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
235