Այլ
Հայաստանից զենք է արտահանել Բուլղարիա. մանրամասներ
Gohar Vardanyan
299 դիտում
ՀՀ-ից Բուլղարիա 2017-2018 թվականներին արտահանվել է մոտ $155 հազար մաքսային արժեքով զենք։ Այս մասին տեղեկանում ենք panarmenian net-ից։
Լրատվականը նշում է` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի, արտահանված զենքը 9301 ապրանքախմբին է պատկանել։ Նշված ապրանքախմբի մեջ է մտնում զենքի ու մարտական տեխնիկայի մի քանի զինատեսակ՝ ավտոմատները, գնդացիրները, դիպուկահար հրացանները, մի շարք այլ զինատեսակներ, նաև՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են հրետանին, հակատանկային միջոցները և այլն։
Զենքի մասերն, արկերն ու փամփուշտներն անցնում են այլ ապրանքախմբերով:
2017 թվականին ՀՀ-ից Բուլղարիա արտահանվել է 65 հատ, 2018-ին՝ 240 հատ նմուշ, համապատասխանաբար $32.5 հազար և $122 հազար մաքսային արժեքով։
Դատելով քանակից ու գնից, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ոչ թե խոշոր զինատեսակների, այլ կամ հրազենի, կամ թեթև նռնականետների մասին։
Վերջին տարիների խոշորագույն նմանատիպ գործարքն 2014-ին էր գրանցվել, երբ ՀՀ-ից Կոնգո մոտ $1.5 մլն զենք էր արտահանվել։ ՊՆ-ն այն ժամանակ հաստատել էրտեղեկությունը՝ չհայտնելով, սակայն, գործարքի մասին որևէ մանրամասներ։
Հատկանշական է, որ ՀՀ-ն 2017 թվականին Բուլղարիայից 1000-ից ավել գնդացիր է գնել, ինչի մասին Սոֆիան հայտնել էր ՄԱԿ Սովորական սպառազինությունների ռեգիստրին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում առատ ձյան հետևանքով մեքենաներ են վնասվել
Gohar Vardanyan
1 րոպե
661
Գագիկ Սուրենյանը թունդ ձմեռային ֆոնի վրա օր է կանխատեսում
Gohar Vardanyan
543
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Gohar Vardanyan
1 րոպե
516
Տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
494
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
344
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
589
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
962
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
235