Հասարակություն
Ինչ է առաջարկել ԿԳ նախարարը հացադուլ անող Հովհաննես Գալստյանին
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Ինչ եմ առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին Ուրախ եմ, որ Հովհաննես Գալստյանը դուրս եկավ հացադուլից։ Գալստյանին առաջարկել…
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ինչ եմ առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին
Ուրախ եմ, որ Հովհաննես Գալստյանը դուրս եկավ հացադուլից։ Գալստյանին առաջարկել եմ հետևյալը և տեքստը փոխանցել նրան, ինչից հետո նա դուրս է եկել հացադուլից. «Որպես կառավարության անդամ՝ պատրաստ եմ սույն թվականի փետրվարի 26-ին ժամը 17։30-ին ընդունել Հովհաննես Գալստյանին և քննարկել ոլորտում առկա խնդիրները, իսկ մարտի 1-ին առավոտյան ժամը 9։30-ին կազմակերպել հանդիպում Հովհաննես Գալստյանի, իր փաստաբանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, այլ իրավաբանների և իմ մասնակցությամբ՝ քննարկելու «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ առկա խնդիրները, անելու հնարավորինը խնդիրը կարգավորելու համար՝ միաժամանակ չբացառելով, որ հաջողության չհասնելու դեպքում խնդիրը կլուծվի դատական/իրավական կարգով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
8-ամյա տղայի դին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը. Մանրամասներ
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հան...
Որ հատվածում կկառուցվի Աջափնյակի մետրոյի կայարանը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մետրոի մասին։Նա...