Հասարակություն
8-ամյա տղայի դին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը. Մանրամասներ
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից…
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:30 –ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը: Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ- քննչական խումբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18 ամյա եղբայրը Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:
Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետոՙ ըստ Աշոտյանի
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում․ Այս ցուցակը կազմել եմ ուղիղ 3 տարի առաջ այս օրը, ե...
Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրյալի աթոռին են հայտնվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի...