Պատահարներ
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրել այնտեղ տիրող վիճակը, գրում է armdaily am-ը։ Նախարարը իր ուշադրությունը…
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրել այնտեղ տիրող վիճակը, գրում է armdaily am-ը։
Նախարարը իր ուշադրությունը սեւեռել էր առկա պայմանների վրա՝ ներկայացնելով խնդիրները, անելիքները։ Ավտոկանայանատեղիի զուգարանները կամ սանիտարահիգիենիկ պայմանները հնարավոր է շտկել, ճիշտ կլինի նախարարը ուշադրություն դարձնի ոչ միայն արտաքին, ձեւական կողմին, այլեւ էությանը, բովանդակությանը։ Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին վրդովված պատմում էր, որ այսօր նախարարի այցից հետո ավտոկայանը տիրություն անող քրեական հեղինակություն, Սամվել Ալեքսանյանի մտերիմ Բոգոյի հորդորով երկու տղամարդու էին ծեծի ենթարկում իրենց «լավ չպահելու» համար։ Ճիշտ է, ավտոկայանի տնօրենը փոխվել է, սակայն սեփականատերերը մնացել են նույնը՝ ճնշումներով եւ հոռի բարքերով հանդերձ։ Միջադեպի ժամանակ ավտոկայանում որեւէ ոստիկան չկար, եւ բնականաբար այս հերթական ծեծկռտուքը կմնա առանց հետեւանք։ Այնպես որ Հակոբ Արշակյանը զուգարաններից բացի պետք է ուշադրություն դարձնի առավել կարեւոր հարցերին, եթե, իհարկե, կարող է։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեց...
Խոշոր ավտովթարՙ Արարատի մարզում. տուժածներն ամուսիններ են
Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գոյւղից դեպի Դիտա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0