Հասարակություն
Տղամարդը «Ռոյալ» խաղատանը գումար է տանուլ տվել և ահազանգել, թե պատանդ են պահում
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը…
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը նախկին նախագահների, պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահները մի խումբ մարդկանց պատանդ են վերցրել ու դանակի սպառնալիքի տակ նրանց մոտ եղած փողերն ու ոսկյա զարդերը վերցրել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանությունը կգնար ահազանգի հետքերով, հերթական ահազանգն է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ իրեն պատանդ են պահել և ատրճանակով ուզել են իրեն խփել: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ահազանգի հեղինակներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ Վարսենիկ Դ.-ն և Արա Մ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ Արա Մ.-ն կնոջն իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել, փորձելով այդ կերպ արդարացնել «Ռոյալ» խաղատանը իր կողմից խոշոր գումար պարտվելու հանգամանքը: Ամուսինները ոստիկանությունում հայտնել են նաև, որ ահազանգերում նշված տեղեկությունները Արա Մ.-ի կողմից մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Նա ներկայացրեց իր...
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ «Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրու...