Հասարակություն
Սեդրակ Քոչարյանը դատի է տվել ԱԱԾ–ին
Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի…
Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից տեղեկացել է 168.am–ը։
Մոտ օրերս Սեդրակ Քոչարյանի փաստաբանները համապատասխան հայցով կդիմեն դատարան և այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։ Սեդրակ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ անվանելով այն շինծու գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Նա ներկայացրեց իր...
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ «Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրու...
Գլուխս եք կորցրել, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից... Նարեկ Սարգսյանը Հայաստան է զանգահարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝...