Մերկասառույց և բուք. կան դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Նիգավան և Ձորագլուխ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 150 բեռնատար ավտոմեքենա: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: *** 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 18-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

Քաղաքականություն