Դժվարանցանելի և փակ ճանապարհներ. Ինչ իրավիճակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Նիգավան և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի ավտոճանապարհները:
Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց::
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 18-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: