Քաղաքականություն
Իսրայելական Aeronautics-ը 13 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ
Իսրայելական Aeronautics պաշտպանական ընկերությունը արտահանման արտոնագրերի վերականգնումից 2 շաբաթ անց հայտարարել է, որ բազմամիլիոնանոց մրցույթ է հաղթել և պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, հաղորդում…
Իսրայելական Aeronautics պաշտպանական ընկերությունը արտահանման արտոնագրերի վերականգնումից 2 շաբաթ անց հայտարարել է, որ բազմամիլիոնանոց մրցույթ է հաղթել և պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, հաղորդում «The Times of Israel»-ը:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ 13 միլիոն դոլար արժողությամբ երկամյա պայմանագիրը նախատեսում է առանցքային հաճախորդին՝ Ադրբեջանին, նախկինում վաճառած Orbiter 1K «մահաբեր» անօդաչու թռչող սարքերի տեխնիկական սպասարկում:
Աղբյուրը նշում է, որ Orbiter 1K-ը կարող է 1-2կգ քաշով պայթուցիկ տանել, որը լցված է 4000 վոլֆրամի մասնիկներով: Իսկ բեկորներից առաջացած ամպն ունի ռադիուսը՝ մինչև 25 մետր: Orbiter 1K-ը կարող է գտնվել օդում 3 ժամ, այն հագեցած է ցերեկային և գիշերային պայմաններում աշխատող տեսախցիկով, տեսախցիկով համալրված սարքն արձակվում է կատապուլտով:
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Շահումյանի հրապարակի կայանատեղիին կփոխարինի 160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղին։ Այս մասին իր ֆեյսբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռվա Դսեղ գյուղում՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նկատելով գե...
Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնելՙ պարզելու էթնիկ ծագումը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնել պարզելու համար, թե ինչ ազգության արյուն է հոսում իր երակ...
Հայր և որդի Արսենյաններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել. Լրատվամիջոց
Irakanum. am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը օրեր...