Քաղաքականություն
Պետք է փոխել կարծիքը, թե ՊԵԿ-ն ապրում է քաղաքացիների և նրանց շահերի հաշվին. Նիկոլ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
292 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:
«Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ և այդ թեմային անդրադարձեր մենք ունեցել ենք նաև Ազգային ժողովում քննարկումների ժամանակ: Շատ կարևոր է, որ ի վերջո կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, եթե շատ պատկերավոր ասեմ, կներեք այս պատկերավոր ձևակերպման համար, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից:
Սա չափազանց կարևոր է և սա կարող եք ընկալել որպես իմ ուղիղ հանձնարարականը՝ պարոն Անանյան Ձեզ և ընդհանրապես ՊԵԿ-ի ողջ կազմին: Պայմանավորվենք, որ մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կարողացել անել այս տրամաբանության մեջ և ինչ արդյունքների ենք հասել: Պետք է ուշադիր հետևենք նաև հանրության արձագանքին այս գործընթացի և ակնկալվող փոփոխությունների նկատմամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Տեսանյութը՝ newsam
Նմանատիպ հոդվածներ
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,274
Ինձ ֆիզիկապես ոչնչացնելու հրաման կար. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,120
Մարությանը թիկնապահներ չունի, ինչպես իր նախորդը, Հրապարակ
Gohar Vardanyan
845
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ. «Փաստինֆո»
Gohar Vardanyan
1 րոպե
767
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
280
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
210
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
714
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
449
1.0