Քաղաքականություն
Ինձ ֆիզիկապես ոչնչացնելու հրաման կար. Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լոֆթ»-ում էր, որտեղ մասնակցում էրու իր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկմանը Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես է գիրքը ստեղծվել. «Երբ որ ես հայտնվեցի…
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լոֆթ»-ում էր, որտեղ մասնակցում էրու իր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը:
Քննարկմանը Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես է գիրքը ստեղծվել. «Երբ որ ես հայտնվեցի ընդհատակում ու մշտական կապ ունեի արդեն արտաքին աշխարհի հետ, մեր Հակոբը Սիմիդյան ամեն օր գնում-գալիս էր եւ ասում էր, թե ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ ասում էր, որ խոսում են, թե այս դեսպանատանն ես թաքնված, այն դեսպանատանը, ասում են՝ արդեն Դուբայում են տեսել եւ այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ ԱԱԾ-ին հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ իմիտացիա ստեղծեն զինված դիմադրության ու ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր ու ես առաջինը մտածում էի հետեւյալը՝ եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, բա հետո մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ լավ, էս ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, էս ինչի՞ եկավ, ի՞նչ արեց: Ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Երեւանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետեւ այդ համոզվածությունը նրանց կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը գրել հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել»:
Ըստ Փաշինյանի՝ գրքի ամբողջ իմաստն այն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից հրապարակ գնալ այնպես, որ հետ չգնաս, անընդհատ առաջ գնաս, առաջ գնալով՝ նահանջելու գործընթաց չլինի, եւ երկրորդը՝ երբ դու հեռանում ես, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ ու հանկարծ այնպես չստացվի, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից:
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Շահումյանի հրապարակի կայանատեղիին կփոխարինի 160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղին։ Այս մասին իր ֆեյսբ...
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պ...
Մարությանը թիկնապահներ չունի, ինչպես իր նախորդը, Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, «Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով...
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ. «Փաստինֆո»
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, հաղորդում է «Փաստինֆոն»: Ըստ մամուլի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0