Քաղաքականություն
Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխությունե չէր. Նիկոլ Փաշինյան
Gohar Vardanyan
253 դիտում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է:
«Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարեւոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով չէինք պատասխանելու»,- ասել է Փաշինյանը:
Նա բացառել է, որ որեւէ իրավիճակում կարող է բռնությունն արդարացված համարել: «Բռնությունը բացառելը եղել եւ մնում է մեր համոզմունքը: Մենք ցանկանում ենք Հայաստանում բացառել բռնությունը»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաջողության հասնելու համար առաջնո՞րդ է անհրաժեշտ, Փաշինյանը պատասխանել է, որ իր ամենամեծ ներդրումը կայանում է նրանում, որ հայտարարել է, որ ինքը առաջնորդ չէ: «Այդ պահից մեր շարժումն ապակենտրոնացավ եւ սկսեց աճել: Դա բարդացրեց կառավարության եւ ոստիկանության առաջադրանքը՝ մեզ վերահսկելու եւ կանգնեցնելու առումով: Մենք մեր հետեւորդներին միայն մի քանի պայման էինք առաջադրել: Մենք ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն առանց բռնության, չի կարող լինել ատելության որեւէ դրսեւորում: Մեր հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում պետք է դրական փոփոխություններ լինեն այն դեպքում, երբ Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցած «գունավոր հեղափոխություններից» հետո այդ երկրներում իրավիճակն այնքան էլ լավ չի եղել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» չէր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրենց հետ որեւէ օտարերկրյա ուժ կապված չի եղել:
«Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ: Մեր հեղափոխության մեջ ներգրավված էին միայն Հայաստանի քաղաքացիները, ովքեր ավելի լավ ապագա են ցանկանում»,- ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1,644
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,274
Ինձ ֆիզիկապես ոչնչացնելու հրաման կար. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,120
Մարությանը թիկնապահներ չունի, ինչպես իր նախորդը, Հրապարակ
Gohar Vardanyan
845
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
280
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
210
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
714
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
449
1.0