Քաղաքականություն
Սուպերնախարարություններ` սուպերոճ. Հրապարակ
Հրապարակ թերթը գրում է. Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլեւս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել եւ…
Հրապարակ թերթը գրում է. Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլեւս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել եւ, օրենքով նախատեսված` միայն 5-րդ օրն են պատասխանում:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցեր էինք ուղարկել. Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հունվարի 22-ին ծանուցագրեր են ստացել, որ աշխատելու են մինչեւ մարտի 31-ը՝ «նրանց պայմանագրերը կարող են լուծվել»․ ինչո՞վ է պայմանավորված սա, եւ ինստիտուտը վերակառուցվելո՞ւ է, թե՞ հնարավոր է եւ լուծարվի:
Հարցմանը «սպառիչ» պատասխան է տվել նախարարության քարտուղար Նարինե Հարությունյանը․ «Հաստիքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ին նախատեսում է «Կրթության բովանդակային եւ մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրային միջոցառումներն իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է Կրթության ազգային ինստիտուտի ֆինանսավորման նվազեցում:
Ելնելով այս իրողությունից` խորհուրդը որոշել է Կրթության ազգային ինստիտուտի անձնակազմին գրավոր ծանուցել հաստիքների կրճատման մասին: Միաժամանակ նշենք, որ Ձեր կողմից առաջ քաշված ենթահարցերին հնարավոր է պատասխանել` ելնելով մրցույթի արդյունքներից։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասված է ըն...
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Այսօր «Փաստ» օրաթերթը գրել էր, որ որոշ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել, որ «Արաբկիր» ԲԿ–ից, որը պատկանում է ԱԺ նախկի...