Հասարակություն
Լավ լուր․ Հայաստանում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել սեռով պայմանավորված հղիության ընդհատման երևույթին: Նախարարը նշել է՝ երեխաները ցանկալի պետք է լինեն՝…
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել սեռով պայմանավորված հղիության ընդհատման երևույթին: Նախարարը նշել է՝ երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։
«Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։
Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։
Նախնական տվյալներով 2018թ․ մեզ մոտ այդ թիվը կազմել է 108.5 տղա՝ 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին 100/11.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8:
Հ․Գ․ նկարում իմ տղան և աղջիկն են»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երեւանին մ...
Փաշինյանը կոչ է արել համացանցում հայերեն գրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համացանցում հայատառ գրել: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում: «Սիրելի՛ հայ...