Հասարակություն
Հայտարարություն վտանգի մասին. Զարուհի Մեջլումյանը մտահոգված է
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարություն վտանգի մասին Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր…
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտարարություն վտանգի մասին
Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են: Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին հայացքից թվում են:
Ուստի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ ընտանիքի որևէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որևէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են: Այդ անձանց անունները՝ կից փաստերով հատ առ հատ հանձնում եմ պետական համապատասխան կառույցներին, մի քանի իրական լրատվամիջոցի և այս տարիներին մեր թիկունքը ամուր պաշտպանող ընկերներիս:
Պայքարը շարունակվում է...»:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երեւանին մ...
Փաշինյանը կոչ է արել համացանցում հայերեն գրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համացանցում հայատառ գրել: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում: «Սիրելի՛ հայ...