Քաղաքականություն

Դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանքը

Gohar Vardanyan 1 րոպե 231 դիտում
Դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանքը
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր տեղի ունեցած նիստում բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, վերացրել է կալանքը: Գործը ուղարկվում է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ «Կարծում եմ, որ դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու վերաբերյալ խախտումներին, որի մասին պաշտպանական կողմը բարձրաձայնում էր»,- ասել է պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք դեռ չեն ստացել դատարանի որոշումը։ Նա նշել է, որ պաշտպանական կողմը բողոքարկել է նաև Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250