Հասարակություն
Աշխատանքից ազատվել են Վանաձորի բ/կ-ի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը. ՀԺ
ՀԺ-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել են Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը: Փոխտնօրենի սպասվող ազատման մասին մենք գրել էինք դեռեւս շաբաթներ առաջ: Հունվարի 15-ին…
ՀԺ-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել են Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը: Փոխտնօրենի սպասվող ազատման մասին մենք գրել էինք դեռեւս շաբաթներ առաջ:
Հունվարի 15-ին սեփական դիմումի համաձայւն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Վանաձորի բ/կ տնօրեն Վարդան Աբովյանը: Մարզպետը, բավարարելով Աբովյանի ազատման դիմումը, նոր տնօրեն էր նշանակել հիվանդանոցի պաթոլոգիա-անատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանին: Նշանակումից օրեր անց Մկրտչյանը հայտարարեց, որ հիվանդանոցը շուրջ 120 մլն դրամի պարտք ունի, տնօրենը նաեւ աուդիտ պահանջեց:
Երեկ արդեն սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեցին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պարգեւ Թորոսյանն ու գլխավոր հաշվապահ Արարատ Վերմիշյանը: Այս պաշտոններում նշանակվել են համապատասխանաբար Արթուր Ազրոյանն ու Գայանե Գեւորգյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ Հայկական ժամանակի լրագրողնին ընդառաջ է վազել 6-րդ դասարանցի մի ա...
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Բագրատաշենի մաքսայինի նոր պետին հեռացրել էին վատ պահվածքի համար. Լրատվամիջոց
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հ...