Հասարակություն
Ցայտաղբյուրների վրա փականներ կլինեն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է "Վեոլիա ջուր" ընկերության հետ պիլոտային ծրագիր սկսելու մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում արած հայտարարությունում, մասնավորապես, գրել է․…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է "Վեոլիա ջուր" ընկերության հետ պիլոտային ծրագիր սկսելու մասին։
Նա ֆեյսբուքյան իր էջում արած հայտարարությունում, մասնավորապես, գրել է․ "Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։
Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։
Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր"։
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ...
Քաղաքապետարանում 2 միլիոն պարգևավճար ստացող է եղել․ ցանկ է հրապարակվել
Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրակա...
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. Ծառուկյանի վստահությունն ունի
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանը իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել...