Հասարակություն
Խոշտանգում կատարած անձանց նկատմամբ, հնարավոր է, համաներում չկիրառվի․ Նոր նախագիծ
Gohar Vardanyan
1 րոպե
356 դիտում
ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է արգելել խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսեւորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատումը, այդ անձանց ներմամբ, համաներմամբ ազատումը, ինչպես նաեւ պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտի կիրառումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործող օրենսդրությամբ խոշտանգման հանցակազմի նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի են:
«Անդրադառնալով համաներման եւ խոշտանգման անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցների խնդրին՝ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 7-ին ընդունեց «Ներման մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ ամրագրվեց, որ ներում չի շնորհվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության կամ խոշտանգման համար դատապարտված անձին: Համաներման մասով ՀՀ գործող օրենսդրությամբ նման բացառություն սահմանված չէ: Նման արգելք չի նախատեսվում նաեւ պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի հետ կապված:
Ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքում ընդունված է, որ ոչ միայն խոշտանգման հանցակազմի, այլեւ որոշ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետի կիրառումն անթույլատրելի է»,- նշված է նախագծում:
Ըստ նախագծի` խոշտանգում կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ համաներում, ինչպես նաեւ այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսող օրենսդրական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից՝ նպատակ հետապնդելով երաշխավորել վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումների ամբողջական իմպլեմենտացիան ազգային մակարդակում:
«Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կապահովվի լիարժեք համապատասխանություն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների եւ ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միջեւ: Միաժամանակ, կբարձրանա խոշտանգման դեպքերի քննության եւ անպատժելիության դեմ պայքարի արդյունավետությունը, իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա կդրվի պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը», - նշված է նախագծում:
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
Gohar Vardanyan
2,034
Քաղաքապետարանում 2 միլիոն պարգևավճար ստացող է եղել․ ցանկ է հրապարակվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,178
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Gohar Vardanyan
1,039
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. Ծառուկյանի վստահությունն ունի
Gohar Vardanyan
1 րոպե
842
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
498
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
598
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
111
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
154