Հասարակություն
Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրի շրջանակում առաջին պացիենտն է բուժվել. նախարար
Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց…
Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով հիվանդին եւ շնորհակալություն հայտնելով շտապօգնության և Էրեբունի ԲԿ-ի բուժանձնակազմին։
Բժշկական կենտրոնն էլ իր հերթին հայտնում է, որ այսօր 12:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի նյարդաբանը զանգ է ստացել շտապօգնության բժշկից` սուր կաթվածի դեպքի վերաբերյալ:
Հիվանդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:55-ին, դեմքի աջ կեսի և աջ վերջույթների թուլությամբ, թմրածությամբ, խոսքի և տեսողության խանգարումներով: Ախտանշաններն ի հայտ են եկել 3 ժամ անց:
Շտապ գնահատվել է հիվանդի նյարդաբանական դեֆիցիտը, կատարվել են լաբորատոր քննություններ, գլխուղեղի ԿՏ քննություն, ԿՏ անգիոգրաֆիա:
Հիվանդանոց ժամանելուց 35 րոպեի ընթացքում սկսվել է հիվանդի թրոմբոլիտիկ բուժումը: Արդեն 2 ժամվա ընթացքում հիվանդի նյարդաբանական վիճակում գրանցվել է նկատելի դրական տեղաշարժ` դեմքի և վերջույթների թուլության և թմրածության լիարժեք վերականգնում, խոսքի և տեսողության նկատելի լավացում:
Ներկայումս հիվանդի վիճակը կայուն է, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմի հսկողության տակ:
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ...
Քաղաքապետարանում 2 միլիոն պարգևավճար ստացող է եղել․ ցանկ է հրապարակվել
Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրակա...
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. Ծառուկյանի վստահությունն ունի
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանը իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել...