Հասարակություն
Թեղուտի հանքը հնարավոր է վերագործարկվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հույս կա՞…
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի, նա դրական պատասխան տվեց:
«Այո, հույս կա, որևէ բան չի խանգարում, որ բանկի հետ հարաբերությունները պարզելուց հետո անցնեն վերականգնողական աշխատանքների»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այժմ ընկերությունը բանկի հետ կազմակերպական հարցեր ունի, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով ավարտին հասցվեն։
Նախարարի փոխանցմամբ՝ 2017 թ. ընթացքում Թեղուտն արտադրել և արտահանել է 120 մլն դոլարի արտադրանք, իսկ 2018 թ. Թեղուտի արտադրանքի բացակայությունն ազդել է արդյունաբերության աճի վրա: «Թեղուտի արտադրանքի չափով այս տարվա արտահանման կառուցվածքում ավելի պակաս է արտահանվել, այդ բացակայող հատվածն իր ազդեցությունը թողնում է տնտեսության վրա»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրակա...