Հասարակություն
Անդրոնիկ Գրիգորյանը վերադարձել է ՌԴ
Ծովահենների կողմից առեւանգված մյուս նավաստիների թվում Անդրոնիկ Գրիգորյանը վերադարձել է ՌԴ։ Այս մասին հայտգնում են երկրի ԱԳՆ-ից։ «Աբուջայում ՌԴ դեսպանատան տեղեկություններով՝ հունվարի 20-ին ազատվել են…
Ծովահենների կողմից առեւանգված մյուս նավաստիների թվում Անդրոնիկ Գրիգորյանը վերադարձել է ՌԴ։ Այս մասին հայտգնում են երկրի ԱԳՆ-ից։
«Աբուջայում ՌԴ դեսպանատան տեղեկություններով՝ հունվարի 20-ին ազատվել են MSC Mandу կոնտեյներատարի անձնակազմի անդամ ՌԴ քաղաքացիները, որոնց հունվարի 2-ին Գվինեյան ծոցում ծովահեններն առեւանգել էին: Այս պահին նավաստիները ժամանել են հայրենիք: Նրանց առողջական վիճակը բավարար է: Մոսկվան երախտապարտ է նրանց, ովքեր աջակցել են ռուսաստանցիների ազատմանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հայազգի Անդրոնիկ Գրիգորյանը այն նավաստիների թվում էր, ովքեր MSC Mandy նավի վրա հունվարի սկզբին Գվինեյան ծոցում՝ Բենինի ափերի մոտ, ենթարկվել էին ծովահեններ հարձակմանը և առևանգվել։ Նավում 26 մարդ կար, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիներ: Ծովահենները 6 նավաստու էին առեւանգել, նրանց թվում էր նաեւ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ...
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...