Քաղաքականություն
Սահմանադրական կարգը տապալել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Պաշտպան
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Քրեական Վերաքննիչ դատարանում այսօր դարձյալ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող միջնորդություն։
Մինչ դատարանի դահլիճ մտնելը՝ Քոչարյանի պաշտպան Ռուբիկ Սահակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելը իրավական տգիտություն է. «Ինչպե՞ս կարող է մարդը, լինելով ՀՀ նախագահ, տապալել սահմանադրական կարգը։ Սահմնանադրական կարգը տապալել է Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18–ին բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի․ Փաշինյան
Նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան
3.0