Քաղաքականություն
Նախկինները հանրությունից թաքցրել են տրված պարգևավճարները. Հայկ Մարության
«Մենք եկել ենք, պատասխանատվություն ստանձնել և քաղաքը տանում ենք առաջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով համեմատություններին, թե նախկին իշխանություններն ավելի քիչ են ծախսել պարգևավճարների համար, քան իրենք:
«Համեմատություններ եղան տարբեր մարդկանց կողմից` նախկինները, ներկաները, ես ինքս չեմ սիրում անդրադառնալ նախկինների աշխատելաոճին, բայց նախկինների հետ համեմատությունը մեզ համար ազդակ էր, որ ուսումնասիրեինք և տեսնեինք` արդյոք նախկինները թափանցիկ են` ինչպես ասում են: Երևի մենք մի բան չգիտեինք, երևի հեղափոխությունը հենց այնպես արվեց: Եվ արդյունքում պարզվեց, որ այն պարգևատրումները, որոնք միշտ տրվում են տարվա վերջ, նախկինում տրվել են տարվա ընթացքում` մոտ 287 մլն դրամի պարգևավճարներ են տրվել, որոնք թաքցվել են հանրությունից: Նախ չեն հրապարակվել, երկրորդ, որ ավելի հետաքրքիր է` դրանց տեղը հրապարակվել են այլ կարգադրություններ և այսպիսով կեղծվել է հրապարակային մասը: Եթե հրապարակվեր, շատ ավելին կլիներ, քան մեր տված պարգևավճարներն են»,-նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը
Ներքին ապստամբություն՝ Սթարմերի դեմ․ պատգամավորները պահանջում են նրա հեռացումը
Փաշինյանի խոստումը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ․ հարցում սկսված է
2.3