Քաղաքականություն
Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու, այլընտրանք չկա․ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զարմացած է հնչող այն մեկնաբանություններից, թե հայկական կողմը պարտվողական տրամադրություններ ունի և կորցրել է հասարակության վստահությունը։
«Դա բոլորիս, այդ թվում`հասարակության համար վիրավորական է։ Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու»,– ասաց Մնացականյանը` միաժամանակ հավելելով, որ հայկական կողմը հետևողական աշխատանք է տանում Արցախը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ։ «Եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք։ Սա մեզ համար կոնկրետ, պրակտիկ խնդիր է։ ՀՀ վարչապետը ներկայացնում է ՀՀ–ն, ընտրված է ՀՀ ժողովրդի կողմից։ Արցախի ժողովրդին ներկայացնում են Արցախի իշխանությունները։ Արցախի իշխանություններն ընտրված են Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից։ Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել առանց Լեռնային Ղարաբաղի։ Սա բանակցությունների արդյունավետության խնդիր է»,– ասաց նախարարը։
Մնացականյանը շեշտեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում խաղաղությանն այլընտրանք չկա, այլընտրանքը, նրա ձևակերպմամբ`«կատաստրոֆան է»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
4.0
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի․ Փաշինյան
Նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան
3.0