Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու Արթուր Դավթյան
Gohar Vardanyan
392 դիտում
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացմանը։
Նրա խոսքով՝ քննությունն արդեն յոթ-ութ ամիս ընթանում է և քննության են առնվում բազմապիսի նոր դրվագներ, ուստի ակնհայտ է, որ այդ դրվագներից, որոնցով ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը լրացվելու է: «Ճնշող մեծամասնության դեպքերում քրեական գործերով սկզբնական և ավարտական փուլերում մեղադրանքները տարբերվում են»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի խնդրանքով Արթուր Դավթյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի պաշտպանի հայտարարությանը, թե Գլխավոր դատախազը իջնում և ցուցարարներին անձամբ ասում է, որ համամիտ է իրենց տեսակետի հետ, դատախազը նշեց. «Շատ սխալ և անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվելը: Դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, ինքն իր ունեցած հիմքերով ներկայացրել է բողոք, այնպես որ այստեղ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն հայտնելու մասին խոսք լինել չի կարող: Դատախազը ինքն անձամբ արդեն այդ քննարկման մասնակից է և որոշել է, որ բողոքարկվելու է, այսինքն՝ անհիմն, անօրինական դատական ակտի հետ գործ ունենք»:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իրեն փոխարինելու են, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ լուրջ հարցերը ավարտվեցին»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
10.000 դրամ, 0.5 լիտրանոց օղի, կոնյակ և ձեռքի ափի չափով չիր․ ՊԵԿ-ի պարգևատրումների իրական պատկերը
Gohar Vardanyan
1,783
Հայկական Զինված Ուժերը ռազմական նոր տեխնիկա է ստացել
Gohar Vardanyan
1,113
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
105
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
104
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
422
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
246
1.0