Պատահարներ
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կա 1 զոհ և 6 վիրավոր
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 2-րդ ոլորանում բախվել են…
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 2-րդ ոլորանում բախվել են 32-ամյա Վարուժան Հակոբյանի վարած DAF 105 և 35-ամյա Արման Եղիկյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Եղիկյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 60-ամյա Սուրեն Բադալյանը, 54-ամյա Դուստրիկ Բադալյանը, 36-ամյա Սամվել Բադալյանը, 29-ամյա Սիմա Մարգարյանը, 18-ամյա Արծվիկ Բադալյանը և 2-ամյա Ալեքս Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նա...
Վնասված վագոնն այժմ վերանորոգվում է. մեղավորները կպատժվեն
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքին, որի հետևանքով կոտրվել է վագո...
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված...
Արտակարգ դեպք Բաղրամյան 26-ում. գողացել են հուշադրամներ
Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամ...