Պատահարներ
Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նազելի Նիկողոսյանը: Նա հրավիրել է նաև պատկան մարմինների ուշադրությունը. Երևանի…
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նազելի Նիկողոսյանը: Նա հրավիրել է նաև պատկան մարմինների ուշադրությունը. Երևանի Մետրոպոլիտեն , Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality և ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia։
«Այսօր՝ ժամը 18։00-ից 18։10-նն ընկած ժամանակահատվածում, մետրոյի Սասունցի Դավիթ կայարանից Զորավար Անդրանիկ տանող ճանապարհի հատվածում, ընթացքի ժամանակ, չգիտեմ ազգիս ո՞ր վիժվածքը հարվածեց գնացքի պատուհանին մեծ քարով և քիչ մնաց՝ վնասեր երեխայիս, ինչպես նաև մյուս ուղևորներին, քանի որ ամբողջ ապակին նույնպես ներս թափվեց։
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել...
Բարեբախտաբար, քարը 5-10 սանտիմետր հեռու ընկավ։
Խնդրում, հորդորում և պահանջում եմ միջոցներ ձեռնարկել. դրանք կլինեն արգելապատնեշներ, որևէ ձևով պաշտպանելու համար այդ հատվածը, թե տեսահսկման համակարգեր՝ վիժվածքներին հայտնաբերելու համար, չգիտեմ էլ ինչ կարելի է մտածել։ Չեմ ուզում ՎԱԽԵՆԱԼ ամենաԱՆՎՏԱՆԳ ու սիրելի տրանսպորտային միջոցից օգտվելուց։
Լիահույս եմ, որ սա ԱՌԱՋԻՆ և ՎԵՐՋԻՆ դեպքն էր և այլևս նման բան չի կրկնվի», գրել է Նազելի Նիկողոսյանը: Ավրորա Մեդիան փորձել է կապ հաստատել Երևանի մետրոպոլիտենի հետ: Միջադեպի մանրամասները կներկայացնենք արդեն վաղը, քանի որ օրը կիրակի է եւ պատասխանատուներին այսօր գտնելը բարդ:
Եւ վերջում. ուղղակի զարմանալ կարելի է մարդկային ուղեղի նման գործունեությունից: Ավելի ճիշտ կլինի ասել անգործությունից: Քարը նետող անձը կարող է բացատրել իր արարքը ինչով է տարբերվում գնացքում ռումբ պայթեցնելուց:
Նմանատիպ հոդվածներ
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կա 1 զոհ և 6 վիրավոր
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Ի...
Վնասված վագոնն այժմ վերանորոգվում է. մեղավորները կպատժվեն
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքին, որի հետևանքով կոտրվել է վագո...
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված...
Արտակարգ դեպք Բաղրամյան 26-ում. գողացել են հուշադրամներ
Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամ...