Պատահարներ
Վնասված վագոնն այժմ վերանորոգվում է. մեղավորները կպատժվեն
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքին, որի հետևանքով կոտրվել է վագոնի պատուհանը: Այս մասին Facebook-ի իր էջի միջոցով պատկան մարմիններին տեղեկացրել…
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքին, որի հետևանքով կոտրվել է վագոնի պատուհանը: Այս մասին Facebook-ի իր էջի միջոցով պատկան մարմիններին տեղեկացրել է քաղաքացի Նազելի Նիկողոսյանը: Ըստ նրա՝ հունվարի 26-ին, ժամը 18։00-ից 18։10-ն ընկած ժամանակահատվածում, մետրոյի Սասունցի Դավիթ կայարանից Զորավար Անդրանիկ տանող ճանապարհի հատվածում, ընթացքի ժամանակ անհայտ անձը գնացքի պատուհանին հարվածել է մեծ քարով, որը միայն երջանիկ պատահականությամբ չի դիպել նրա երեխային կամ որևէ այլ ուղևորի: Հարվածի հետևանքով կոտրված ապակու կտորները, քարի հետ միասին, լցվել են վագոնի մեջ։ «Գործն այժմ Ոստիկանության տիրույթում է: Բարեբախտաբար տուժածներ չկան»,-Ավրորա Մեդիայի հետ զրույցում հայտնեց «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: Նրա խոսքով, վագոնում ուղեւորները խուճապի են մատնվել, ինչն էլ բնական է: Վնասված վագոնն այժմ վերանորոգվում է ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը, հույս հայտնելով, որ Մետրոպոլիտենի ու Ոստիկանության համագործակցության արդյունքում մեղավորները կպատժվեն: Տաթևիկ Խաչատրյանը նաև նշեց, որ միջադեպի մանրամասներն արդեն վաղը կներկայացվի:
Նմանատիպ հոդվածներ
Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նա...
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կա 1 զոհ և 6 վիրավոր
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Ի...
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված...
Արտակարգ դեպք Բաղրամյան 26-ում. գողացել են հուշադրամներ
Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամ...