Պատահարներ
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով, իսկ տեղի ճանշինը մի քանի օր է՝ չի բարեհաճում օգնության ձեռք…
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով, իսկ տեղի ճանշինը մի քանի օր է՝ չի բարեհաճում օգնության ձեռք մեկնել անօգնական վիճակում հայտնված գյուղացիներին: Այսօր մի քանի ավտոմեքենաներ, որոնք մնացել էին ձնակույտի տակ, միայն կարողացել են դուրս բերվել քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարների շնորհիվ: SHAMSHYANcom-ի թղթակցի հետ զրույցում անօգնական վիճակում հայտնված քաղաքաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Քանի օր է ՝ այս բարձիթողի վիճակն է: Գյուղամիջյան ճանապարհը վերածվել է անհույս ճանապարհի: Մեռանք ճանշինին ասելով, թե ինչ վիճակ է տիրում: Ճանապարհն էլ սպասարկում է Հովհաննես Մարտիրոսայնի ՍՊԸ-ն, ովքեր ուղտի ականջում քնած են, ոչ մի միջոց չեն ձեռնարկում խնդիրը լուծելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նա...
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կա 1 զոհ և 6 վիրավոր
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Ի...
Վնասված վագոնն այժմ վերանորոգվում է. մեղավորները կպատժվեն
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքին, որի հետևանքով կոտրվել է վագո...
Արտակարգ դեպք Բաղրամյան 26-ում. գողացել են հուշադրամներ
Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամ...