Քաղաքականություն
Եթե պարգևատրումներ չլինեին, աշխատակիցները դա չէին հասկանա. Արարատի մարզպետ
Gohar Vardanyan
1 րոպե
628 դիտում
Ամեն ինչ սկսվել էր դեռ շատ վաղուց, նախկինում էլ պարգևավճարներն ընդունված են եղել, և որքան էլ մենք փորձենք պայքարել կոռուպցիայի, կաշառակերության դեմ, եթե աշխատակազմը պատշաճ չվարձատրվի, ամեն մեկն իր տեղում, իր ստացած աշխատավարձի չափը թույլ չի տալու նրան զերծ մնալ գայթակղությունից՝ ինչ-որ նվերներ, կաշառք վերցնելով:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ խոսելով պարգևավճարների մասին: Նա նկատեց, որ իր այս խոսքերը վերաբերում են ընդհանրապես քաղծառայողների ցածր աշխատավարձերին, ոչ կոնկրետ մարզպետարանի կամ մարզպետների: Գարիկ Սարգսյանը, ով նախկինում Նոր Կյանք գյուղի ղեկավարն էր, նշեց, որ այդ ժամանակ էլ համայնքում եղել է աշխատավարձի և պարգևատրման ֆոնդ, ունեցել են խնայողություններ, և ինքը համայնքապետ եղած ժամանակ էլ պարգևատրել է համայնքապետարանի աշխատակիցներին այսպես ասած՝ «13-րդ աշխատավարձով»:
Ըստ Գարիկ Սարգսյանի՝ սա տարածված երևույթ է, և աշխատակիցները չէին հասկանա, եթե այդ պարգևատրումները չլինեին:
Հարցին, թե մյուս տարի էլ են պարգևատրումներ անելու, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Այս տարի, մեր մարզպետարանի մասով ասեմ, 86 միլիոն դրամով ավելացված է պարգևատրման բյուջեն, պատրաստվում ենք պարգևատրումներ տալ, բայց արդեն կոնկրետ գնահատականներ տալով աշխատակիցներին, թե նրանք ինչ գնահատականի են արժանի իրենց կատարած աշխատանքով, ըստ այդմ նրանք պարգևատրման կարող են արժանանալ տարեկան ոչ թե մեկ անգամ, այլ նույնիսկ 3-4 անգամ»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
487
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
10.000 դրամ, 0.5 լիտրանոց օղի, կոնյակ և ձեռքի ափի չափով չիր․ ՊԵԿ-ի պարգևատրումների իրական պատկերը
Gohar Vardanyan
1,790
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ձեր հին ձևերը բախվելու են օրինականությանը. Սուրեն Պապիկյան
1 րոպե
269
5.0
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
1 րոպե
481
5.0
Իրավապահների նկարած անհաջող ֆիլմ և մոնտաժված ձայնագրություն. Մարիաննա Ղահրամանյան
1 րոպե
574
Փաշինյանի պայքարը հիշողության ու մեր արմատների դեմ է. Էդմոն Մարուքյան
1 րոպե
244