Հասարակություն
Բնակարանից բռնի վտարված 3 անչափահասերի մորը վերադարձրել են գույքը
Դեկտեմբերի 25-ին սեփական բնակարանից ոստիկանների կողմից բռնի ուժով դուրս բերված 3 անչափահաս երեխաների միայնակ մորը՝ Ռուզաննա Պողոսյանին, վերադարձրել են նրա անձնական գույքը։ Այս մասին News am-ի հետ…
Դեկտեմբերի 25-ին սեփական բնակարանից ոստիկանների կողմից բռնի ուժով դուրս բերված 3 անչափահաս երեխաների միայնակ մորը՝ Ռուզաննա Պողոսյանին, վերադարձրել են նրա անձնական գույքը։ Այս մասին News am-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբանը՝ Սարգիս Խաչատրյանը։
«Ոստիկանների միջամտությամբ կարողացանք դուրս բերել Ռուզաննայի անձնական գույքը, երեխաների իրերը։ Հիմա նրանք բարեկամի տանն են բնակվում, երեխաները դպրոց են հաճախում»,– ասել է Խաչատրյանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դեկտեմբերի 25-ին Մալաթիայի բաժնի ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բնակարանից հանել էին 3 անչափահաս երեխաների միայնակ մայր Ռուզաննա Պողոսյանին եւ նրա 3 երեխաներին։ Ռուզաննան ստացված վնասվածքների հետեւանքով հայտնվել էր հիվանդանոցում։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի...
Խոշոր ավտովթար՝ «Շշի Մելոյի» «Պարտեզ» ռեստորանի դիմաց․ կա վիրավոր
Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնի խճու...
ՊԵԿ-ում հասկացել են կոկորդիլոսը կենդանի՞ է, թե՞ թռչուն․ Մարզպետի ծրագիրը տեղից շարժվել է
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախօրեին իր հնչեցրած որոշ արտահայտություններից հետո «Ֆ...