Քաղաքականություն
Մարզպետի և գյուղապետի վեճը ձեռնամարտի է վերածվել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
413 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանին, ով փորձել է հակառակվել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն իրատեսական չէ։
Բանն այն է, որ իրենց եւ աշխատակազմերը պարգեւատրելուց հետո մարզպետներն անցել են ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին։ Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ հավաքել գյուղացիների չվճարած պարտքերը, մինչեւ անգամ արտերկրից կանչել-բերել համագյուղացիներին, որպեսզի ժառանգության իրավունքով ճանաչեն հանգուցյալ հարազատների թողած սեփականությունը եւ վճարեն այստեղ թողած տների ու հողերի հարկերը։ Մեզ պատմեցին, որ այս թեմայով խոսելիս մարզպետն ու իր ենթական գրեթե ձեռնամարտի են բռնվել։
Ուջանի ՀՅԴ-ական համայնքապետ Նաիրի Կիրակոսյանը չափազանցված համարեց ձեռնամարտի մասին լուրերը, սակայն չհերքեց, որ վիճել են․ «Դե, ինքը պահանջում է ապառքը հավաքել, ես էլ ասում էի, որ էդքան էլ հեշտ չէ։ Խոսքը հին հարկերի մասին է, որ մնացել ա ժողովրդից, դժվար ա հավաքելը։ Ինքն ասում է՝ ամեն գնով հավաքեք։ Ես էլ ասում եմ՝ դժվար ա, չի հավաքվում, ժառանգության խնդիրներ կան, ժողովուրդը՝ մեկը Ֆրանսիա ա, մեկը՝ Հոլանդիա, մենք էլ իրավունք չունենք վերցնենք էդ գումարները, թող կառավարությունը որոշում հանի, որ մենք իրավունք ունենանք։ Եթե չի հանում, ուրեմն էդ գումարը վաղը, մյուս օրը գնալու ա կորի, ոնց որ ասեն՝ կողքից գումար հավաքի, ըտենց ա դուրս գալիս։ Չենք կարող ուզել, մինչեւ այդ մարդը չընդունի ժառանգությունը։ Մարզպետն էլ ասում է․ գնացեք ասեք՝ թող ընդունեն, համոզեք եւ այլն»»։
Մանրամասներըՙ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
82
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
91
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
366
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
228
1.0