Լոռու մարզում ՔՊ–ականների «արշալույսները» խաղաղ չեն. Փաստ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզում ՔՊ–ականների «արշալույսները» խաղաղ չեն: Պարզվում է` մարզում ՔՊԿ–ն մի քանի «ճակատով» է աշխատում: Մեր տեղեկություններով՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժվարություններ ունի իրավիճակին լիարժեք տիրապետելու եւ կուսակցականներին համախմբելու հարցում: Դրա հիմնական «մեղավորներից» մեկը նախկին փոխմարզպետ, ներկայումս «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դարձած Արամ Խաչատրյանն է: Խաչատրյանն ընտրություններից առաջ իր մերձավոր ՔՊ–ականներին ասել էր, որ կուսակցությունն իրեն է սատարում, որ մարզպետը չի առաջադրվելու, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ համապետական ցուցակում է, ավելին՝ ամենայն հավանականությամբ, կմնա նախարար, եւ, այսպես կոչված, «մարզային» ձայներն իրեն առանձնապես չեն հետաքրքրում: Մեր տեղեկություններով, հետագայում այս ամենի պատճառով Պապիկյանը լուրջ խոսակցություն է ունեցել Խաչատրյանի հետ, գործին խառնվել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թերթի աղբյուրները պնդում են, որ Արամ Խաչատրյանն իր քարոզարշավի համար լուրջ գումարներ է ծախսել. նա մարզում շուրջ 50 գրասենյակ էր բացել եւ ինտենսիվ քարոզչություն էր իրականացնում: Դե, իսկ արդյունքում մարզում նա գրավեց առաջին տեղը, ու հիմա էլ ամեն ինչ անում է կուսակցության մարզային կառույցում իր դիրքերն ամուր պահելու համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Պատահարներ