Հասարակություն
Կարևոր սննդամթերքի արտադրությունը նվազում է. Ժողովուրդ
Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա…
Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նվազել են:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում արտադրվել է 243 հազար 100 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 249 հազար 100 տոննայի դիմաց: Ըստ մասնագետների` այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ:
Հայտնի փաստ է` որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները: Եթե հացի արտադրության ծավալների նվազման միակ պատճառը արտագաղթն է, ապա աղի դեպքում ներկրումն է:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանում աղի արտադրության ծավալների ռեկորդային անկում է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 29 հազար 120 տոննա աղ, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները կազմել են 20 հազար 716 տոննա: Ասել է թե` աղի արտադրությունը նվազել է 28.9 տոկոսով:
Ամենայն հավանականությամբ, պատճառն աղի ներկրման ծավալներն են, երբ բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից:
Ի դեպ, իրանական արտադրության մեծ քանակությամբ աղի ներկրման մասին չի դադարում ահազանգել Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը` «Ավանի աղի կոմբինատը»: Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով` այն մաքսազերծվում է «ծիծաղելի գներով», սահմանին իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղի քիմիական բաղադրությունը չի ստուգվում:
Մանրամասներըՙ օրաթերթի հերթական համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Մանրամասներՙ «Կովկաս» ռեստորանում ռումբի ահազանգի մասին
Հունվարի 25-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային հա...
Ինչն է Մհեր Եղիազարյանի մահվան պատճառ դարձել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկ...
Այսպես շարունակել չի կարելի. Քննչական կոմիտեն պարզում է Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները
Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում պարզում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ...